
ԴԻԶԱՅՆԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

ԴԱՍԸՆԹԱՑ

Այս ներածական դասընթացի նպատակն է ընդհանուր ծանոթացումը դիզայնին՝ սկսած տարրական հասկացություններից, արմատից, սկզբից, զրոյից: Փորձառու դասախոսների հետ, տեսական և գործնական պարապմունքների օգնությամբ դուք կանեք ձեր առաջին քայլերը: Կծանոթանաք դիզայնի պատմությանը, կուսումնասիրեք ոճերը, ստեղծագործական մթնոլորտի շնորհիվ առավելագույնս կիրացնեք ձեր հնարավորությունները:
Դուք կստեղծեք ձեր առաջին կոմպոզիցիան, կփորձեք արտահայտվել գրաֆիկայի լեզվով:
ՈՒՄ ՀԱՄԱՐ Է
ՄԵՆՔ ԿԽՈՍԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՊԱՐԶ Ու ԹԵԹԵՎ
– Նրանց համար, ովքեր պատրաստվում են անել իրենց առաջին քայլը դիզայնի ոլորտում:
– Նրանց համար, ովքեր ունեն ճաշակ և իրենց մեջ զգում են գեղարվեստական ներուժ:
– Ովքեր ցանկանում են ու պատրաստ են փոխել իրենց մասնագիտությունը և իրականացնել իրենց վաղեմի երազանքը:
– Նրանց համար, ովքեր ցանկացել են, բայց չեն համարձակվել, ովքեր հավատում են ու պատրաստ են սկսել զրոյից:
ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՈՒՍՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՐԺԵՔԸ
ՈՒՍՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ / 3 շաբաթ /
ՇԱԲԱԹԱԿԱՆ 3 ԱՆԳԱՄ 3 ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ՝ 40.000 դրամ
ԻՆՉՊԵՍ ՑԵՐԵԿԱՅԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԵՐԵԿՈՅԱՆ ԽՄԲԵՐ
ՅՈԻՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲՈՒՄ 8 ՈՒՍԱՆՈՂ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ՝ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԸ՝ 16 ՏԱՐԵԿԱՆ
ԳՈՐԾՈՒՄ Է ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ


















ԾՐԱԳԻՐ
ԿՈՄՊՈԶԻՑԻԱ
ԳՈՒՆԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՈՃԱՎՈՐՈՒՄ
ԳՐԱՖԻԿԱ
ԷՐԳՈՆՈՄԻԿԱ
ՀԵՌԱՆԿԱՐ
ՈՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԿՈՆՑԵՊՏ
ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԱՐՄԱՏԻՑ, ՀԻՄՔԻՑ, ZERO-ԻՑ
Պարզ երկրաչափական մարմինների օգնությամբ, հենվելով սեփական երևակայության և ներքին ձայնի վրա, դուք կստեղծեք ձեր առաջին կոմպոզիցիան:
Համարձակ ձեռքը վերցնելով մատիտը՝ դուք կփորձեք արտահայտվել գրաֆիկական լեզվով:
Մակետավորման ընթացքում, մեր կողմից տրամադրված բազմաթիվ նյութերի միջոցով, դուք կհամակցեք գործառույթը՝ ձևի, մտահղացումը՝ պատկերի, զգացմունքը՝ գծի հետ:
Անկաշկանդ քննարկումը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին ազատ արտահայտել իր կարծիքը, հարցեր տալ և ստանալ դրանց սպառիչ պատասխանները:
ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

ԿԱՐԵՆ ԿՈՋՈՅԱՆ

ՄԻՍԱԿ ԽՈՍՏԻԿՅԱՆ

ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
