ԳՐԱՖԻԿ ԵՎ ՎԵԲ UI/UX ԴԻԶԱՅՆ

ԴԱՍԸՆԹԱՑ

Տվյալ դասընթացի նպատակն է 1 ուսումնական տարում գրագետ և լիարժեք մասնագետների պատրաստումը:
Առաջին կիսամյակում ծանոթանալով գրաֆիկայի հիմունքներին և ստանալով բազային գիտելիքները՝ դուք կկողմնորոշվեք ավելի նեղ մասնագիտացման ընտրության հարցում:
Գործում է երկու մասնագիտացում՝
ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆ ԵՎ ԳՈՎԱԶԴ
ՎԵԲ UI/UX ԴԻԶԱՅՆ






ՈՒՄ ՀԱՄԱՐ Է
– Սկսնակների համար, ովքեր նոր են պատրաստվում բացահայտել դիզայնի չափազանց հետաքրքիր ոլորտը:
– Այլ մասնագիտությունների անձանց համար, ովքեր նպատակ ունեն ստանալ նոր մասնագիտություն:
– Գեղարվեստական փորձ ունեցող, բայց առանց որոշակի մասնագիտացման անձանց համար:
– Հարակից մասնագիտությունների դիզայներների և ուսանողների վերապատրաստման համար:
* Նրանց, ովքեր դեռևս չեն կայացրել վերջնական որոշում, խորհուրդ է տրվում մասնակցել կարճաժամկետ ” ZERO” ներածական դասընթացին:
* Բազային դասընթացի այն ապագա ուսանողներին, ովքեր չեն տիրապետում համապատասխան համակարգչային /գրաֆիկական/ ծրագրերին, առաջարկում ենք հենց այս դասընթացին հատուկ ադապտացված թրեյնինգ:
ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՈՒՍՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 9 ԱՄԻՍ
ՇԱԲԱԹԱԿԱՆ 2 ԱՆԳԱՄ 3 ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ
ԻՆՉՊԵՍ ՑԵՐԵԿԱՅԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԵՐԵԿՈՅԱՆ ԽՄԲԵՐ
5 ՈՒՍԱՆՈՂ՝ ՅՈԻՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲՈՒՄ
ՈՒՍՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔԸ՝ 720․000 դր․
ԳՈՐԾՈՒՄ Է ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ԱՊԱՌԻԿԻ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ /2+ ՏԱՐԻ, +10% ԶԵՂՉ/
ՎԱՐՁԸ՝ ԱՄՍԱԿԱՆ 70․000 դր, ՄԱՍՆԱԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՈՎ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ՝ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԸ՝ 16 ՏԱՐԵԿԱՆ
Adobe illustrator & photoshop ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՎԱՐԱՐ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է
ՈՒՍՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ ՏՐՎՈՒՄ Է ԴԻՊԼՈՄ









ԾՐԱԳԻՐ
1 -ին ԿԻՍԱՄՅԱԿ
– ” ԳՐԱՖԻԿԱ ” /ԲԱԶԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ/
– Բազային գիտելիքների ու հմտությունների ինտենսիվ յուրացում, ինչն անհրաժեշտ է դիզայնի ոլորտում ապագա մասնագետի մասնագիտական հետագա աճի համար:
2 -րդ ԿԻՍԱՄՅԱԿ
– Ծանոթանալով գրաֆիկայի հիմունքներին, ստանալով բազային գիտելիքներ և նախնական հմտություններ` դուք կկողմնորոշվեք ձեր ավելի նեղ մասնագիտացման ընտրության հարցում:
Դուք կընտրեք «ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆ ԵՎ ԳՈՎԱԶԴ» կամ «ՎԵԲ ԴԻԶԱՅՆ, UI/UX» մասնագիտացումները:
ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆ ԵՎ ԳՈՎԱԶԴ
– Պարապմունքների ընթացքում դուք կաշխատեք լոգոտիպի և ֆիրմային ոճի վրա, կզբաղվեք գովազդային նյութերի պատրաստմամբ` բուկլետի, կատալոգի և պաստառի տեսքով:
ՎԵԲ ԴԻԶԱՅՆ, UI/UX
– Դուք կծանոթանաք Վեբ-Դիզայնի առանձնահատկություններին՝ կայքի կառուցվածք, նավիգացիայի մշակում, ակտիվ և պասիվ վիճակներ: Կսովորեք տեխնիկապես գրագետ Վեբ – էջերի պատրաստում և հանձնում:





ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

ԿԱՐԵՆ ԿՈՋՈՅԱՆ
